Սպիտակ տունը կոչ է արել չեղարկել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն![]() 16 սեպտեմբերի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն չի սատարում Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացումը՝ համարելով, որ դա ապակայունացնում է իրավիճակը, խանգարում է ԻՊ դեմ պայքարին և պետք է չեղարկվի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: «ԱՄՆ-ն չի սատարում սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու Քրդստանի կառավարության մտադրությանը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վաշինգտոնում կարծում են, որ «հանրաքվեն շեղում է ԻՊ դեմ պայքարից և խանգարում ազատագրված շրջանների կայունացմանը»: «Հանրաքվեի անցկացումը վիճահարույց շրջաններում շատ սադրիչ է և ապակայունացնող: Ուստի մենք կոչ ենք անում Քրդստանի շրջանային կառավարությանը չեղարկել հանրաքվեն և լուրջ ու բովանդակային երկխոսություն սկսել Բաղդադի հետ: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ հարցում»,-ասվում է հայտարարության մեջ: Իրաքյան Քրդստանի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը սեպտեմբերի 15-ի երեկոյան 2-ամյա դադարից հետո: Քննարկման գլխավոր հարցը անկախության հանրաքվեի հարցն էր: Իրաքյան Քրդստանի իշխանությունները միակողմանի կերպով սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե են անցկացնելու՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների տեսակետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |