ԵՄ պաշտոնյա. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել![]() 16 սեպտեմբերի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել: Այս մասին ասել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը: «Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ», - ասել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Աղբյուրի հաղորդմամբ, Եվրամիության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաև համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար. «Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առևտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առևտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»: Համաձայնագիրը նաև նոր խթան կհանդիսանա Երևանի և Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: Հենց այս հեռանկարը պատճառ դարձավ 2013-ին Մոսկվայի անհանգստության համար, որի արդյունքում չորս տարի առաջ տապալվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման հիմնական համաձայնագրի ստորագրումը, հիշեցնում է վերլուծաբան Էմիլ Սանամյանը. «Ռուսաստանն այն ժամանակ ի պատասխան բարձրացրել էր գազի գները, որոնք կրկին իջեցրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելուց հետո, և սկսել էր Ադրբեջանի զինման լայնածավալ ծրագիր»: Այս անգամ սակայն համաձայնագիրը կարծես թե կստորագրվի, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջև ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության և այլ գործընկերոջ միջև: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության և կայունության մեջ»: Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման և օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է մոտ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |