ԶԼՄ-ներ. «Բարսելոնայում» ստում էին Նեյմարի ՊՍԺ տեղափոխվելու մասին16 սեպտեմբերի 2017 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին հարձակվող Նեյմարին «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխվելու մասին: Ինչպես հայտնում է Catalunya Radio-ն, ակումբում գիտեին բրազիլացու հնարավոր տեղափոխման մասին դեռ մայիսին: Ընդ որում, խաղաշրջանից առաջ ԱՄՆ-ով շրջագայության ժամանակ «Բարսելոնայի» ղեկավարությունը 100 տոկոսով վստահ է եղել, որ ֆուտբոլիստը հեռանալու է թիմից, սակայն ԶԼՄ-ների միջոցով տեղեկություններ էր տարածել, թե Նեյմարը մնալում է ակումբում, գրում է Lenta.ru-ն: Օգոստոսի 21-ին հարձակվողը քննադատել էր կատալոնացիների ղեկավարությանը: Նա հայտարարել էր, որ ակումբում այնպիսի տնօրեններ են աշխատում, որոնք արժանի են դրան: Նեյմարը խաղում էր «Բարսելոնայի» կազմում 2013-ից, իսկ օգոստոսի 3-ին տեղափոխվեց ՊՍԺ: Նա իր պայմանագրի համար 222 մլն եվրո վճարեց և միացավ փարիզյան ակումբին: Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կասկածում է ակումբին ֆինանսական կանոնները խախտելու մեջ և հետաքննություն է սկսել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |