Զեկույց. ՀՀ-ն մարդկային կապիտալի զարգացմանն ուղղվող ջանքերով տարածաշրջանում առաջատարն է![]() 16 սեպտեմբերի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը World Economic Forum-ի նոր զեկույցում մարդկային կապիտալի զարգացման ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: The Global Human Capital Index 2017-ը դասակարգել է աշխարհի 130 երկիր ըստ մարդկային կապիտալի զարգացման՝ արտահայտված 4 չափումով՝ պոտենցիալի իրացում, զարգացում, բացահայտում և նոու-հաու: Հայաստանն աշխարհի 130 երկրի ցանկում զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը՝ զարգացնելով իր մարդկային կապիտալի 64%-ը: Պոտենցիալի իրացման ենթակետի առումով Հայաստանն աշխարհում 3-րդն է: Այս կետը քանակական գնահատական է տալիս կրթությանը՝ ներառյալ դպրոցական և բուհական ուսման մակարդակը: Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն ու Ադրբեջանը զեկույցում չկան, իսկ Թուրքիան 75-րդ տեղում է, Իրանը՝ 104: ԱՊՀ տարածաշրջանից Ղազախստանը 29-րդ տեղում է, Ղրղզստանը՝ 46, Մոլդովան՝ 62, Ռուսաստանը՝ 16, Տաջիկստանը՝ 57: Ցանկում առաջատարը Նորվեգիան է, հաջորդում են Ֆինլանդիան ու Շվեյցարիան: Մյուս կողմից՝ Եմենը, Մավիտանիան ու Սենեգալն են՝ աղյուսակի վերջին հորիզոնականներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |