HBO-ն «Գահերի խաղի» փրիքվել-մուլտֆիլմն է թողարկել (վիդեո) 16 սեպտեմբերի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին HBO-ն կթողարկի «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի DVD և Blu-Ray տարբերակները: Այդ իրադարձությանն ընդառաջ նախագծի հեղինակները որոշել են 7 թագավորության մասին անիմացիոն ֆիլմի տեսահոլովակը ցուցադրել: Ժապավենը կպատմի այն բուռն իրադարձությունների մասին, որոնք նախորդում են բուն սերիալի սյուժեին: Դրա շնորհիվ հայտնի կդառնա, թե ինչպես առաջացավ Վեսթերոսը և հիմնվեցին մեծ կլանները, գրում է The Hollywood Reporter-ը: Նախագիծը հնչյունավորել են սերիալի դերասանները՝ Նիկոլայ Կոստեր- Վալդաուն, Ասբեկ Պիոլուն, Էյդան Գիլլենը և այլոք: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ընթերցեք նաև. «Գահերի խաղի» վերջնամասը մի քանի տարբերակով կնկարահանվի արտահոսքի դեմ պայքարելու համար Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա |