Լևանդովսկին մտադիր է 2018-ին «Ռեալ» տեղափոխվել16 սեպտեմբերի 2017 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Բավարիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող, 29-ամյա Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ ցանկանում է մարզական կարիերան շարունակել «Ռեալում», որն իր նախընտրած ակումբն է եղել մանկուց: Այդ մասին նա ասել է իր գործակալին: Ավելի վաղ Լևանդովսկին քննադատել էր գերմանական «Բավարիայի» աշխատանքը տրանսֆերային շուկայում: Ռոբերտ Lևանդովսկին մտադիր է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում խաղալ արդեն 2017/18 խաղաշրջանից հետո, թեև գիտի, որ «Ռեալը» խուսափում է 30-ից բարձր տարիքով ֆուտբոլիստներ գնելուց, գրում է Eurosport-ը: Լևանդովսկին 30 տարեկան կդառնա 2018-ի օգոստոսի 21-ին: Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսիայից» 2014-ին ազատ գործակալի կարգավիճակով: Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կնքված է մինչև 2021թ.: Գերմանիայի 2016/17 առաջնության ավարտից հետո Լևանդովսկին հայտարարեց, որ հիասթափված է գործընկերներից, որոնք չօգնեցին իրեն հաղթել ռմբարկուների մրցման մեջ՝ նա 1 գոլով հետ մնաց Օբամեյանգից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |