2017-ից դպրոցներում ազգային երգ ու պար են սովորում

2017-ից դպրոցներում ազգային երգ ու պար են սովորում

PanARMENIAN.Net - 2017-2018 ուսումնական տարվանից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ազգային երգ ու պար է դասավանդվում: Ծրագիր փորձնական է, նախատեսված 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում ներդնելու համար:

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Առարկան դասավանդվում է ոչ բոլոր դպրոցներում, քանի որ փորձնական է:

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում առարկայի դասավանդումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթամշակութային հիմնադրամի վերապատրաստած ուսուցիչների կողմից

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---