Լոնդոնում ձերբակալել են մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալին՝ 18-ամյա պատանու![]() 16 սեպտեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալին: Ձերբակալվածը 18-ամյա տղա է: Ոստիկանությունը դա գնահատել է որպես «նշանակալի քայլ» հետաքննության համար: Սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, որը Լոնդոնի արևմտյան մասում է, պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսների, ռումբը պայթել է դույլի մեջ, որը փաթեթով դրված է եղել գնացքի վագոնում: Պայթյունի հետևանքով 22 մարդ է տուժել: Կասկածյալին ձերբակալել են Դուվր նավահանգստում: Առաջիկայում նա Լոնդոն կտեղափոխվի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը կոչ է արել պահպանել զգոնությունը: «Թեև մենք գոհ ենք առաջընթացից, սակայն հետաքննությունը շարունակվում է և սպառնալիքի մակարդակը կրիտիկական է մնում»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |