Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին16 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ռումբ ունի: Այս մասին ասել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Նրա խոսքով, ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ ռազմական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ստեղծել է 10 տոննա կշռող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռից: Այս ռումբը հսկայական ավերածությունների պատճառ կարող է դառնալ: «ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, ապա Իրանն ունի «ռումբերի հայրը»,-ասել է նա: «Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին, և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է 2017-ի ապրիլի, երբ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբը գցեց Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը: Photo: Amir Kholoosi / ISNA News Agency Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |