Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է![]() 16 սեպտեմբերի 2017 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ- HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին և սեպտեմբերի 19-ին, ժամը՝ 18:30-ին համաժողովի շրջանակներում նախատեսվող «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակին նվիրված տոնական համերգին: «Զվարթնոց» օդանավակայանում Կարո Փայլանին դիմավորել են ՀՀ սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը և ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, հաղորդում է և «Ծագումով Հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը, հաղորդում է «Հայերն այսօրը»: 2017-ի սկզբին Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որը քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ է, պատժվել է ցեղասպանություն բառի համար՝ նրան զրկեցին 3 նիստի մասնակցելու իրավունքից: Ավելի ուշ առաջարկվեց զրկել նրան պատգամավորական մանդատից «ազգային ատելության բորբոքման» համար: Սակայն ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի օրը Կարո Փայլանը պահանջեց օրենքների փորձաքննություն անցկացնել: Նա կոչ արեց թուրք խորհրդարանականներին սատարել արդարությանն ու ճշմարտության բացահայտմանը՝ ապագայում խուսափելու համար նոր ոճիրներից: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |