Վախճանվել է Անդրեյ Նույկինը՝ ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը![]() 18 սեպտեմբերի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում վախճանվել է Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը՝ հրապարակախոս Անդրեյ Նույկինը: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է նրա վաղեմի ընկեր, գիտնական Վալենտին Միխայլովը: Նույկինը հայտնի դարձավ վերակառուցման տարիներին՝ նա առաջին գումարման Պետդումայի պատգամավոր էր «Ռուսաստանի ընտրությունը» կուսակցությունից: Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկն է, խստորեն քննադատել է ՌԴ կոմկուսի գործունեությունը: «Ղարաբաղ՝ իմ ցավ» գրքում Անդրեյ Նույկինը պատմել է, թե ինչպես մի խումբ մոսկվաբնակ մտավորականներ, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, 1991-ի փետրվարին, Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, կյանքում առաջին անգամ ականատես եղան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի պատժիչ գործողություններին: Ղարաբաղցիների հետ միասին նրանք ենաթրկվեցին նվաստացումների և հալածանքների, որ կատարվում էին հենց այն վայրում, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, և ստիպված էին հեռանալ Ղարաբաղից՝ մի քայլ անգամ չանելով Ստեփանակերտի օդանավակայանից: Մոսկվա վերադառնալուն պես, կոմիտեի անդամները, գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գ.Նույկինան, զայրացած վերապրածից, ստեղծեցին ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |