Ռունին հասարակական աշխատանք կկատարի. Անսթափ վիճակում մեքենա է վարել18 սեպտեմբերի 2017 - 14:31 AMT PanARMENIAN.Net - 31-ամյա հայտնի ֆուտբոլիստ, «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնվել է դատարանում անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Դատավարությունն ընթանում էր Մանչեսթերի արվարձանում: Անգլիացի ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել և ինքն էլ խոստովանել է մեղքը: Նրան 2 տարով զրկել են վարորդական իրավունքից: Իսկ որպես պատիժ նա 100 ժամ հասարակական աշխատանք պետք է կատարի: Սեպտեմբերի 1-ին Ռունին անսթափ վիճակում է վարել մեքենան և կանգնեցվել է ոստիկանության կողմից՝ նա վերադառնում էր երեկույթից: Մեքենան, ենթադրաբար, պատկանում է այն կնոջը, որի հետ նա հանդիպել է բարում, գրում է sports.ru-ն: Ֆուտբոլիստի հղի կինն ու 3 երեխաներն այդ ժամանակ հանգստի էին մեկնել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |