Դիարբեքիրի հայկական եկեղեցին՝ գողերի թիրախում18 սեպտեմբերի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում: Սբ. Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքը հայտնել է, որ թուրք-քրդական բախումների հետևանքով այս շրջանում ներկայումս շարունակվում է պարետային ժամը, և իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ձեռք բերում եկեղեցի մտնելու համար, թուրքական լրատվականներին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը: Այլըքը հայտնել է, որ ավազակները, օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում, հեշտությամբ մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց իրեր են պակասում: Ալյըքը կոչ է արել համապատասխան մարմիններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար: Ըստ աղբյուրի՝ թուրք-քրդական բախումների պատճառով եկեղեցին մեծ վնասներ է կրել և վերանորոգման կարիք ունի: 31 տարվա դադարից հետո 2011 թվականին վերաբացվելուց հետո Սբ. Կիրակոս եկեղեցին 2015 թվականի նոյեմբերից 2016 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ է կրել: Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել էր դիարբեքիրցի հայերի և Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: Կարդացեք նաև՝ Ստամբուլի հայկական եկեղեցուց գողություն են արել Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |