iPhone 8-ի և Apple Watch Series 3-ի առաքումն առաջին գնորդներին վաղաժամ է մեկնարկել18 սեպտեմբերի 2017 - 16:11 AMT PanARMENIAN.Net - iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի, Apple TV 4K և Apple Watch Series 3-ի առաջին պատվերները սկսել են գնորդներին առաքվել հայտարարված ժամկետից՝ սեպտեմբերի 22-ից մի քան օր շուտ: Apple-ը չի թարմացրել Preparing for Shipment (պատրաստվում է առաքման) պատվերների բաժինը, սակայն արագ առաքման UPS (United Parcel Service) ծառայության միջոցով կարելի է հետևել մի քանի առաքումների ճանապարհը, գրում է Ferra.ru-ն MacRumors-ի վրա հղումով: Ինչպես նշել են MacRumors ֆորումի մասնակիցները, iPhone 8-ի և 8 Plus-ի պատվերներից շատերը Փենսիլվանիայից են գալիս, մինչդեռ Apple Watch-ի և Apple TV 4K-ի որոշ պատվերներ Չինաստանից: iPhone 8-ի, iPhone 8 Plus-ի, Apple TV 4K և Apple Watch Series 3-ի առաքումների և վաճառքի մեկնարկի պաշտոնական ամասաթիվը սեպտեմբերի 22-ն է: Սեպտեմբերի 15-ից Apple-ի նոր սմարթֆոնները, հեռուստացույցի կցորդ սարքն ու սմարթ ժամացույցը կարելի է պատվիրել մի շարք երկրներում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |