Անվտանգ է, բայց չափազանց փափուկ. Ռոսկաչեստվոն հետազոտել է «Ապարան» ջուրը![]() 18 սեպտեմբերի 2017 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Որակի ստուգման ռուսական համակարգը` Ռոսկաչեստվո, ավարտել է չգազավորված խմելու ջրերի հետազոտումը: Ստուգվել է 58 ապրանքանիշի շշալցված ջուր: Հետազոտվել է դրանց համապատասխանությունը գրեթե 100 պարամետրով: Հետազոտված ապրանքանիշների ցանկում է եղել նաև հայկական «Ապարան» շշալցված ջուրը: Պարզվել է, որ այն աղտոտված չէ, քլոր չի պարունակում և մանրէաբանական տեսանկյունից անվտանգ է: Սակայն, միևնույն ժամանակ ջրում ֆիքսվել է սիլիկատների առկայություն, մակրո-միկրոէլեմենտների քանակը բավարար չէ, ֆտորի պակաս կա, և ջուրը չափազանց փափուկ է: Մասնագետները ստուգել են շշալցված ջրերի միկրոբիոլոգիական անվտանգությունը, համեմատել են ջրագծինը հանքայինի հետ, ինչպես նաև որոշել են մարդու ֆիզիոլոգիական կարիքների բավարարման համար անհրաժեշտ ջրի որակական բնութագրերը: Ստուգման արդյունքում լավագույնն են ճանաչվել «Վոլժանկա», «Լիպեսցկիի բյուվետ», «Նովոտերսկայա», «Օ! Նաշա սեմյա», «Պրոստոե դոբրո», ARCTIC, Aquanika, Bon Aqua և Evian ապրանքանիշերի շշալցված ջրերը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |