ԱՄՆ Աշխատակազմը առաջարկում է 2009 ֆինանսական տարում Հայաստանին $24 մլն. տրամադրել 5 փետրվարի 2008 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Հայաստանի աջակցությունը ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում, ինչպես նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանը մեկուսացնելու շարունակվող փորձերը, Ամերիկայի հայկական համագումարը փետրվարի 4-ին իր անհամաձայնությունը հայտնեց վարչակազմի 2009 ֆինանսական տարվա առաջարկած բյուջեին: Ինչպես նախորդ տարիներին, վարչակազմի առաջարկած բյուջեի տարբերակում նախատեսվում է անհավասար չափերի ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին ու Հայաստանին: Բյուջեի ծախսերի մասով առաջարկվում է 3 մլն դոլարի օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորում (FMF) հատկացնել յուրաքանչյուր երկրին, սակայն Ադրբեջանին նախատեսվում է 600,000 մլն դոլարով ավելի օգնություն հատկացնել, քան Հայաստանին (300,000 մլն դոլար)` միջազգային ռազմական ուսուցման ու մարզումների (IMET) ծրագրեր իրականացնելու համար: AAA-ն հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հայտարարել է, որ «Հայաստանը չի հաղթել պատերազմը: Պատերազմը չի ավարտվել: Ավարտվել է միայն պատերազմի առաջին փուլը»: Նա ասել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի անկախ: «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ես լուրջ մտահոգություններ ունեմ Ադրբեջանին որեւէ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ, եւ մենք հստակորեն չպետք է ավելի մեծ չափի օգնություն տրամադրենք նրան, քան Հայաստանին», - ասաց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ջո Նոլենբերգը: «Ես աշխատելու եմ իմ գործընկերների հետ ապահովելու, որպեսզի Հայաստանն ունենա անհրաժեշտ միջոցներ` շարունակելու երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացը, ինչպես նաեւ իր անվտանգությունն ապահովելու համար», - ավելացրեց նա: 2009 ֆինանսական տարվա բյուջեում նախատեսվում է նաեւ 24 մլն դոլարի տնտեսական օգնություն հատկացնել Հայաստանին, ինչը մինչ օրս վարչակազմի առաջարկած ամենափոքր չափն է: Սա 34 մլն դոլարով քիչ է նախորդ տարի Կոնգրեսի հաստատած օգնության չափից, եւ 11 մլն դոլարով քիչ է 2008 ֆինանսական տարում վարչակազմի առաջարկած օգնության չափից: Հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, կիսելով կոնգրեսական Նոլենբերգի մտահոգությունները, ասաց. «Նախագահ Բուշը բաց թողեց մի կարեւոր պահ ցուցադրելու, որ վարչակազմը լրջորեն է վերաբերվում տարածաշրջանում համագործակցության եւ տնտեսական ինտեգրացման քաղաքականությանը»: «Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու մասին շարունակվող սպառնալիքները խոչընդոտում են տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակներին, եւ համոզված եմ, որ Կոնգրեսը կմերժի այդ մոտեցումը», - ավելացրեց Արդունին: «Բյուջեում, ուր նախատեսվում է 39 միլիարդ դոլարից ավելի տրամադրել միջազգային հատկացումների գծով, Հայաստանին 24 մլն դոլարի հատկացնելը չափազանց անհամաչափ բաշխում է: Հայաստանին հատկացվող օգնության չափը նվազեցնելու փոխարեն կոչ ենք անում վարչակազմին աշխատել Կոնգրեսի հետ` դադարեցնելու Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի երկակի շրջափակումը»: Փետրվարի 4-ին վարչակազմի առաջարկած բյուջեի ներկայացումը բյուջեի հաստատման երկարատեւ գործընթացի առաջին քայլն է: Դրան կհաջորդեն վարչակազմի առաջարկի քննարկումները Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանձնաժողովների լսումներին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |