Զեկույց. Աշխարհում մոտ 40 մլն մարդ ստրկության զոհ է դարձել՝ մոտ 70%-ը կանայք են![]() 19 սեպտեմբերի 2017 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կայքում հրապարակված զեկույցի համաձայն 2016-ին մոտ 40 մլն մարդ աշխարհում ժամանակակից ստրկության զոհ է, ավելի քան 152 մլն երեխա հարկադիր աշխատանքի զոհ է: Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) համատեղ հետազոտություն է անցկացրել Walk Free Foundation-ի և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Հետազոտության տվյալները ներկայացվել են ՄԱԿ ԳՎ նիստում: Ըստ հետազոտության, ստրկության մեջ ապրող 40 միլիոնից մոտ 25 մլն ենթարկվում է հարկադիր աշխատանքի, ևս 15 մլն-ին բռնին պարտադրում են ամուսնանալ: Ստրկության մեջ գտնվող մարդկանց մոտ 71 տոկոսը կամ մոտ 29 միլիոնը կանայք ու աղջիկներ են: Կոմերցիոն սեքս-ինդուստրիայի մասով կանայք 99 տոկոսն են կազմում, գրում է ՌԻԱ Նովոստին: Աշխարհում 5-17 տարեկան մոտ 152 մլն երեխա հարկադիր աշխատանքի է պարտադրված: Հիմնականում երեխաներին օգտագործում են գյուղոլորտում, ավելի քիչ՝ սպասարկման ոլորտում կամ արտադրությունում: Այդպիսի երեխաների առավելագույն քանակ գրանցվել է Աֆրիկայում: Զեկույցում նշվում է, որ ՄԱԿ հռչակած կայուն զարգացման նպատակները չեն կարող իրականացվել, քանի դեռ մարդիկ ավելի ակտիվ չեն պայքարում ժամանակակից ստրկության և երեխաների աշխատանքի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |