Մինչև $3600 գերազանցության կրթաթոշակ՝ Շվեյցարիայի բուհերի դիմորդներին![]() 19 սեպտեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարությունը տրամադրում է գերազանցության կրթաթոշակներ օտարերկրացի գիտնականների և արվեստագետների համար: Կրթաթոշակներ կարող են ստանալ Ph.D., հետդոկտորական, հետազոտական ծրագրեր իրականացնող անձինք և արվեստի բնագավառներում գործունեություն ծավալողները, որոնք դիմում են Շվեյցարիայի պետական բուհերից կամ հավաստագրով ճանաչված հաստատություններից մեկը: Դիմելու վերջնաժամկետը կախված է դիմորդի բնակության երկրից: Դիմել կարող են բոլոր ոլորտների շրջանավարտները: Կրթաթոշակը կախված է դիմողի երկրից և ուսումնական ծրագրի տեսակից. հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է $2000-ից $3600-ի սահմաններում: Ծրագրի շահառու կարող են դառնալ երիտասարդներ աշխարհի ցանկացած երկրից, որոնք ունեն Ph.D. կամ մագիստրոսի աստիճան, իսկ արվեստաբաններն ու արտիստները՝ նվազագույնը բակալավրի աստիճան: Յուրաքանչյուր տարի Շվեյցարիայի կառավարությունը ֆինանսավորում է ուսանողների փոխանակման ծրագրեր աշխարհի 180 պետության հետ: Դիմողները պետք է ազատ տիրապետեն անգլերենի և համապատասխանեն մի շարք պահանջների, որոնք տարբերվում են՝ կախված ընտրված ծրագրից ու բուհից: Մանրամսաներին կարող եք ծանոթանալ այստեղ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |