«Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը սկսվել է19 սեպտեմբերի 2017 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին մասնակցում է 13 երկրի մոտ 150 շախմատիստ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՇԱ-ի տնօրեն Սմբատ Լպուտյանը նշել է, որ նմանատիպ մրցաշարերը մեծ նշանակություն ունեն երկրում շախմատի զարգացման համար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: «Երևան օփենում» կարող են խաղալ հայաստանցի շախմատիստներ, որոնք հնարավորություն չունեն արտերկրում նման մակարդակի մրցաշարերի մասնակցել: Սա նրանց համար հրաշալի փորձ է: Ուրախ եմ նաև, որ Հայաստանում բազմաթիվ միջազգային մրցաշարեր են անցկացվում, ինչի շնորհիվ հարյուրավոր մարդիկ կարող են մոտիկից ծանոթանալ մեր երկրին: Այս տարի սա արդեն հինգերորդ միջազգային մրցաշարն է: Մինչև տարեվերջ Ջերմուկում և Ծաղկաձորում ևս երկուսը կանցկացնենք: Այսօր մենք ականատես ենք իսկական շախմատային տոնի, որը պետք է ավանդույթ դառնա: Հայաստանի շախմատի ակադեմիան հաճույքով է հյուրեր ընդունում իր պատերի ներսում: Հուսանք, նրանք տուն կվերադառնան ամենահաճելի տպավորություններով, իսկ մասնակիցների քանակը տարեցտարի կաճի»,-ասել է Սմբատ Լպուտյանը: Բացման արարողությանը ներկաներին դիմել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին, մաղթելով հետաքրքիր պայքար, իսկ հյուրերին՝ նաև հաճելի ժամանց: «Մեր քաղաքը ջերմորեն ընդունում է ձեզ, և ես շատ եմ ցանկանում, որ շախմատային խաղին զուգահեռ կարողանաք լիարժեքորեն վայելել Երևանի գեղեցկությունը և տեսարժան վայրերը: «Երևան օփենը» հայտարարում եմ բացված»,-ասել է Տարոն Մարգարյանը: Մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ–ն` պայթյունի մասին․ Արտահոսք է եղել 3 հեղուկ գազի, 1 դիզելի և 1 բենզինի ցիստեռնից Հեղուկ գազի ցիստեռնները եղել են յուրաքանչյուրը 37 տոննա ծավալով ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո |