Ուկրաինայում Մեծ Հայրենականի մասնակից հայ զինվորի աճյուն են հայտնաբերել19 սեպտեմբերի 2017 - 12:14 AMT PanARMENIAN.Net - 2017-ի օգոստոսի ավարտին Ուկրաինայի Զապարոժեյի շրջանում հայտնաբերվել է Մեծ Հայրենական պատերազմի մասնակից հայ զինվորի աճյունը: «Դավիթ Պողոսի Տեր-Պողոսյանը, 1904թ. ծնված, ծնունդով Լենինականից էր (Գյումրի): Գրանցված է եղել 37-րդ փողոցի, թիվ 11 տանը: Սակայն զորակոչվել է Երևանի Ստալինյան զինկոմիսարիատից: Ըստ հայտնաբերված փաստաթղթերի, նրա կինը՝ Սոնյա Մամիկոնի Ոսկանյանը ծնունդով Երևանից էր»,-ասել է Կերչ քաղաքի որոնողական ջոկատի ղեկավար Նատալյա Ձյուբան, որին օգնության խնդրանքով դիմել էին Զապորոժյեի որոնողները, գրում է Rusarminfo-ն: Նա նաև հայտնել է, որ որոնողական խումբը հուսով է, որ կգտնի հայ զինվորի հարազատներին: «Դեռ սպասում ենք և հուսով ենք, որ Տեր-Պողոսյանի հարազատները կգտնվեն, իսկ եթե չկարողանանք գտնել, ապա Զապորոժյեի շրջանի վարչակազմը ինքը կնշանակի հուղարկավորության ամսաթիվը և կանցկացնի առանց հարազատների ներկայության»,-ասել է Ձյուբան: Մայիսին հայտնի դարձավ, որ մարտի 23-ից ապրիլի 5-ը ՉեչնիայիՆաուրի շրջանում «Թերեկ 2016» որոնողական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են 70 խորհրդային զինվորի և սպայի մասունքներ, որոնք 1942-ին մասնակցել են մարտական գործողություններին Չեչնիայի տարածքում: Հայտնաբերված մասունքների թվում են Հայկական ԽՍՀ-ից և խորհրդային այլ հանրապետություններից զորակոչված 15 հայ զինծառայողի մասունքները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |