Գիտնականները ճարպն այրող նանոպլաստիր են հայտնագործել19 սեպտեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի համալսարանի բուժկենտրոնի և Հյուսիսային Կառոլինայի համալսարանի մի խումբ գիտնականներ նանո կպչուն բժշկական ժապավեն են մշակել, որը նպաստում է նիհարեցմանը: Մկների վրա հետազոտման արդյունքները հրապարակվել են ACS Nano ամսագրում: Նշվում է, որ մշակված կպչուն ժապավենն օգնում է կանխել սպիտակ ճարպի վերածումը գորշի: Սպիտակ ճարպը պահպանում է էներգիայի ավելցուկը տրիգլիցերիդների մեծ կաթիլներում, մինչդեռ գորշի դեպքում դրանք շատ ավելի փոքր են և ավելի մեծ քանակով միտոքոնդրիումներ են պարունակում, որոնք այրում են ճարպը: Նմանատիպ արդյունք է գրանցվում հորմոնների կիրառման ժամանակ, սակայն դրանք գործում են ամբողջ օրգանիզմի վրա և կողմնակի ազդեցություն ունենա, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով: Հետազոտողները ստուգել են ճարպը տրոհող Ռոսիգլիտազոն դեղամիջոցի գործողությունը, որը տեղադրվում է 1 քմ սմ կպչուն ժապավենինանոմասնիկների մեջ: Միկրոասեղների օգնությամբ այն ամրանում է մաշկի վրա, որից հետո կպչուն ժապավենը քայքայվում է, իսկ դեղամիջոցն սկսում է գործել: Մկների վրա փորձերի ժամանակ գիտնականները նրանց 2 կպչուն ժապավեն են կպցրել, որից մեկը դեղ էր պարունակում, իսկ երկրորդը դատարկ էր: Յուրաքանչյուր 3 օրը մեկ կպչուն ժապավենները թարմացվել են, դա կրկնվել է 4 շաբաթ: Այդ ընթացքում գիտնականները հետևել են մկների քաշին, ախորժակին, ֆիզիկական ակտիվությանը և մետաբոլիզմին: Արդյունքում արձանագրվել է ճարպի նվազում 20 տոկոսով մարմնի այն մասում, որտեղ ամրացված էր դեղորայքով կպչուն ժապավենը: Միևնույն ժամանակ նվազել էր սպիակ ճարպային բջիջների քանակը և հայտնվել էին գորշ ճարպի բջիջներ: Նաև նվազել էր շաքարի պարունակությունը մկների արյան մեջ: Մասնագետները կարծում են, որ այդ մեթոդը շուտվ հավանություն կստանա մարդկանց վրա փորձարկման համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |