Երեւանն ու Մոսկվան պայմանավորվել են Հայաստանում ուրանի արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին 6 փետրվարի 2008 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են պարիտետային հիմքերի վրա Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին, չորեքշաբթի հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: «Համատեղ ձեռնարկությունը 50:50 հարաբերակցությամբ կպատկանի Հայաստանին եւ Ռուսաստանին»,-հայտարարել է նա լրագրողներին: Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են անցկացնել Հայաստանում ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզում, որի պաշարներն ըստ կանխատեսումների կազմում են շուրջ 60 հազար տոննա: Հայաստանում ստացված ուրանը նախատեսվում է հարստացնել Անգարսկի Միջազգային կենտրոնում: Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Երեւանում ընթացող այցի շրջանակներում ռուս միջուկային մասնագետները Հայաստանի հետ հուշագիր են ստորագրել երկրաբանական հետախուզման, ուրանի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին, որը նաեւ նախատեսում է այդ ՀՁ-ի ստեղծումը: «Այդ նախագիծը կարող է միանգամայն շահութաբեր լինել»,-մեկնաբանել է Կիրիենկոն: Նա հավելել է, որ համատեղ ձեռնարկությանը կտրամադրվեն Ռուսաստանում պահվող արխիվային նյութերը Հայաստանում ուրանի պաշարների վերաբերյալ: Ըստ Կիրիենկոյի, Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզման եւ ուրանի արդյունաբերական մշակման ոլորտներում: «2007 թվականին կատարվել են առաջին որոնումները: Նրանց գնահատմամբ, Հայաստանում ուրանի կանխատեսելի պաշարները կազմում են 30 հազար տոննա»,-ասել է Կիրիենկոն: Ինչպես պատմել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը, ընթացիկ տարում նախատեսվում է եւս չորս արշավախումբ գործուղել Հայաստանում երկրաբանական հետախուզական աշխատանքների համար: 2008 թվականին Ռուսաստանը 3 մլն դոլար կներդնի հանրապետության տարածքում ուրանի հետախուզման նպատակով», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |