Գիտնականները պատվաստանյութ են մշակել կարիեսի դեմ19 սեպտեմբերի 2017 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Չինացի գիտնականներն Ուհանի համալսարանից մարդկանց ատամների քայքայումը կանխող պատվաստանյութ են մշակել: Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում: Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկու մասից բաղկացած հիբրիդային KF-rPAc սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը Streptococcus mutans բակտերիաներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում և կարող են ատամների քայքայման պատճառ դառնալ: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղված է միկրոօրգանիզմաների մեմբրանի մակերեսին եղած rPAc դեմ, գրում է Lenta.ru-ն Indiatimes-ի վրա հղումով: Ապագայում հետազոտողները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց մասնակցությամբ: Ավելի վաղ ամերիկացի և ավստրալացի գիտնականները հայտարարեցին, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությունն է, այլ անառողջ ապրելակերպն է ու բերանի խոռոչի սխալ խնամքը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |