Փայլան. Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կլուծվի, ո՛չ ժողովրդավարություն կհաստատվի![]() 19 սեպտեմբերի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, Թուրքիայում ո՛չ քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում: Նա հավելել է, որ Թուրքիայի Հանրապետությունը, դժբախտաբար, հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, հայտնում է Aysor.am-ը: «Այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի պահանջների մասին», - ասել է Գարո Փայլանը՝ հավելելով, թե դրանից հետո թուրքահայերը ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան: «Թուրքիան հիմա վերադարձել է այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում «ցեղասպանություն» բառի գործածումը հանցանք է համարվում։ Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը փակեց ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը փակում է մարդու իրավունքների խախտումների առաջ», - ասել է նա: Գարո Փայլանն ընդգծել է, թե դժվար է ժողովրդավարության պայքարը, քանի որ, ըստ նրա, վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում: «Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները Հայաստանի հետ», - ասել է Փայլանը՝ ավելացնելով, որ իրավունք չունենք ցեղասպանության հարցը դարձյալ սերունդներին փոխանցելու։ Երևանում աշխատանքն է շարունակում Հայաստան- Սփյուռք 6-րդ համաժողովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |