Կարապետյան. ՀՀԿ-ն վարչապետի հարցում որոշում չունի, հնչող հայտարարությունները մասնավոր կարծիք են19 սեպտեմբերի 2017 - 15:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն վարչապետի հարցում դեռ որոշում չունի, իսկ հնչող հայտարարությունները մասնավոր անձանց կարծիքն են: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում աշխատանքը շարունակող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում: 2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին: «Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել»,- ասել է վարչապետը` անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ում կարծում են, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, mինչև ապրիլ ամիսը դեռ երկար ժամանակ կա: Այն հարցին, թե քաղաքապետը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, և այո, իմ կարծիքով, ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»: «Երբ ՀՀԿ-ի պաշտոնական կարծիք լինի, ապա նոր հարց տվեց: Երբ լինի, այդ ժամանակ կխոսենք: Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, հենց որոշում ունենա` կհայտարարենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ նույն համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին: «Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ասել է Սարգսյանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հունիսի 21-ի նիստում հայտարարել է. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»: Նա անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |