ՌԴ ադրբեջանական համայնքային կազմակերպությունը վերջնականապես լուծարվել է![]() 19 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գերագույն դատարանի բողոքարկման ատյանն անփոփոխ է թողել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի՝ «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի» լուծարման մասին որոշումը: ՌԴ Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրես» ՀԿ-ն լուծարելու մասին՝ ՌԴ օրենսնդրությանը չհամապատասխանելու պատճառով: Դատարանը չի բավարարել ադրբեջանական կազմակերպության բողաքարկման դիմումը մայիսի 15-ի Գերագույն դատարանի որոշման չեղարկման վերաբերյալ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են իրենց կատարել ՌԴ արդարադատության նախարարության պահանջը: Ըստ հայտատուների, խախտումներն անուղղելի չեն, իսկ «նամակագրությանը խանգարել են կառավարող մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները»: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է կոպիտ խախտումների մասին, որոնցից մի քանիսն անուղղելի էին և սիստեմատիկ բնույթ էին կրում: Բաքվում քաղաքական շրջանակները դատավարությունն անվանել էին «հայամետ ուժերի հերթական սադրանքն Ադրբեջանի դեմ»: Մասնավորապես, այդպես է հայտարարել միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը: Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ ադրբեջանական կազմակերպության կանոնադրության դրույթները չեն համապատասխանում ՌԴ գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |