Գորիսում անվճար հասարակական տրանսպորտ է գործարկվել19 սեպտեմբերի 2017 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Գորիսում սեպտեմբերի 19-ից գործելու է անվճար հասարակական ներքաղաքային տրանսպորտ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը՝ նշելով, որ ուղևորափոխադրումներն իրականացվելու են «Մերսեդես» մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսներով։ «Պատվիրված է ևս երկու ավտոմեքենա, որոնք այս պահին ճանապարհին են։ Որքանով ես տեղյակ եմ, շատ քիչ եվրոպական քաղաքներում կա նման բան, ես էլ Գորիսը շատ եմ նմանեցնում յուրահատուկ կոլորիտով եվրոպական կոկիկ քաղաքներին, այնպես որ այժմ այն ունի այդ քաղաքների հետ ևս մեկ ընդհանրություն»,- գրել է Սաղաթելյանը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ նախագիծը բյուջեի հաշվին չի իրականացվելու, այլ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի անձնական նախաձեռնությունն է: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |