Սիրիական բանակը կասեցրել է իսլամիստների հարձակումը Համայի մատույցներում

Սիրիական բանակը կասեցրել է իսլամիստների հարձակումը Համայի մատույցներում

PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հետ է մղել իսլամիստների հարձակումը Համա քաղաքի մատույցներում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով:

Ըստ կազմակերպության, հարձակումը լավ նախապատրաստված էր: Իսլամիստները փորձել են մի շարք գյուղեր գրավել, որտեղ ամրացրել են դիրքերը կառավարական զորքերը:շ

Գրոհայինների հիմնական հարձակման ուժը կազմել են «Թահրիր աշ Շամի» մարտիկները: Կազմակերպությունը ստեղծվել է Ջաբհաթ ան Նուսրայի բազայի վրա: Գրոհը կասեցվել է, գրում է Lenta.ru-ն:

Տարբեր գնահատականներով «Թահրիր աշ Շամի» մարտիկների մոտավոր քանակը 25.000-ից ավելի: Խմբավորումն ակտիվ գործողություններ է վարում կառավարական զորքերի, ինչպես նաև չափավոր ընդդիմության դեմ Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի և Համայի գավառներում :

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---