Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս ոչ մի առաջընթաց չկա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մալո ասուլիսում հայտարարել է ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Նրա խոսքերով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Դա բխում է բոլոր կողմերի շահերից: Որքան ես գիտեմ, ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են եւ հուսով եմ, որ այդ հանդիպումները նույնպես կնպաստեն հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է Ռուպելը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---