Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. 200-ից ավելի զոհ կա![]() 20 սեպտեմբերի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում հզոր երկրաշարժի հետևանքով 248 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է ազգային փրկարար ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն: Ըստ նրա, 117 մարդ զոհվել է Մեխիկոյում, 72-ը՝ Մորելոսում, 43-ը՝ Պուեբլեւոմ, 12-ը՝ Էդոմեկսում, 3-ը՝ Հերերոյում և 1-ը Օահակում: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Մեքսիկայի հարավ-արևելքում սեպտեմբերի 19-ին տեղական ժամանակով 18:14-ին: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ: Ստորգետնյա ցնցումները 40-իվ ավելի շենք են փլուզել Մեխիկոյում, փլուզվել է դպրոցը, որտեղ 30 մարդ է զոհվել, այդ թվում 26 երեխա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 1985-ի նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին, տեղի ունեցած երկրաշարժը մոտ 150 մարդու կյանք խլեց: Տարերքի հետևանքով ավելի քան 4,6 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից, մայրաքաղաքում չէր աշխատում բջջային կապը: Մեխիկոյում արտակարգ դրություն է հայտարարվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |