Honest Cooking. Հայաստանը խոհարարության հին պատմություն ունի![]() 20 սեպտեմբերի 2017 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Միջազգային խոհարարական Honest Cooking (Ազնիվ խոհանոց) հանդեսը հատուկ անդրադարձ է կատարել հայկական խոհանոցին՝ հատուկ նշելով, որ Հայաստանի խոհարարական արվեստը դարերի խորքից է գալիս, իսկ տարածաշրջաններից յուրաքանչյուրը տարատեսակ ուտեստների պատրաստման իր սեփական ավանդույթներն ունի: «Հայաստան ասելիս առաջին հերթին պատկերացնում ենք բարձր լեռներ և համեղ կերկուր: Թփով տոլմա, գաթա, հարիսա, խաշ, քյուֆթա՝ այս ամենը հարուստ հայկական խոհանոցի ուտեստներ են»,-ասվում է հոդվածում, գրում է Rusarminfo-ն: Պարբերականը նշում է, որ կա հայկական խոհանցում մի յուրահատուկ ճաշատեսակ, որը բոլորին չէ, որ կարող է դուր գալ: «Երբ հերթը հասնում է հայկական խաշին, ճիշտն ասած, բոլորին չէ, որ այն դուր է գալիս: Սակայն, համադամասերներին կտպավորի այս յուրահատուկ ճաշատեսակը, պատրաստված տավարի տոտիկներից, որը մատուցվում է սխտորով, հայկական լավաշով և օղիով »,-ասվում է հոդվածում: Քաղցրավենիքից ամսագիրն առանձնացրել է գաթան, պոպքից և խաղողի շփոթից պատրաստված սուջուխը և անալին՝ չորացրած դեղձը դարչինով և պոպոքով: Վերջում հանդեսը խորհուրդ է տալիս ընթերցողին մեկնել Հայաստան և տեղում համտեսել և վայելել հայկական խոհանոցի ուտեստները: Վերջերս հազարամյա հայկական խոհանոցին էր անդրադարձել նաև հնդկական The Pioneer-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |