Էրդողան. Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ԼՂ խնդրի լուծման համար![]() 20 սեպտեմբերի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում: Կարևորելով հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ նա հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման հարցում, գրում է ԱՊԱ գործակալությունը: «Չպետք է մոռանանք, որ այսօր անտեսվող ցանկացած հակամարտություն վաղը կարող է վերաճել տարածաշրջանային և ավելի գլոբալ հակամարտության»,-ասել է Էրդողանը: Նա կրկին կարևորել է Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում՝ նշելով, որ «Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր բանալին է»: Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն 2018 թվականի գարնանը կչեղարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները: Նա շեշտել է, որ հենց Հայաստանի նախաձեռնած գործընթացի շնորհիվ 2009 թվականի հոկտեմբերին կնքվեցին Ցյուրիխյան արձանագրությունները: «Այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այդ ամենի հանդեպ հայ ժողովրդի հստակ վերաբերմունքը ես արտահայտեցի երեք տարի առաջ՝ այս բարձր ամբիոնից»,- ասել է Սարգսյանը՝ նշելով, որ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |