Խառը իրականության Windows Mixed Reality ծրագիրը կներկայացվի հոկտեմբերի 3-ին![]() 20 սեպտեմբերի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը մտադիր է հատուկ միջոցառում անցկացնել մամուլի համար՝ նվիրված խառը իրականության Windows Mixed Reality ծրագրին: Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 3-ին: Ընկերությունն արդեն սկսել է լրագրողների հրավիրել: Ինչպես ակնկալվում է, տարբեր արտադրողների Mixed Reality սաղավարտների վաճառքը մեկնարկում է հոկտեմբերին, մոտավորապես Windows 10 Fall Creators Update-ի գործարկման օրերին: Դրանց թվում են նաև Acer սաղավարտը $299-ով, HP-ն՝ $450, Dell և Lenovo-ն՝ $349, գրում է Ferra.ru-ն: Շնորհանդեսը կանցկացվի Windows 10 Fall Creators Update մեծ թարմացման գործարկումից մի քանի շաբաթ առաջ: Գործարկումը նախանշված է հոկտեմբերի 17-ին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |