Sportskeeda. Մխիթարյանը դարձել է ՄՅու հենասյունը20 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ տարում խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր կազմում՝ Հենրիխ Մխիթարյանը վերափոխել է իր կարգավիճակը՝ դառնալով թիմի հենասյունը: Այս մասին գրում է Sportskeeda-ը՝ անդրադառնալով Old Trafford- ի հայաստանցի ներկայացուցչի կարիերային: Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ այս խաղաշրջանում արդեն ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարել, քան 2016-17-ի ամբողջ ընթացքում: Աղբյուրի պնդմամբ, ի դեմս Մխիթարյանի Մոուրինյոն ձեռք է բերել ոչ միայն վերջին 3 խաղաշրջանների լավագույն փլեյմեյքերին՝ խաղը կառուցողին, այլև՝ ֆուտբոլիստի, որն իր վարպետության գագաթնակետին է: Նշվում է, որ Մխիթարյանի լավագույն հատկանիշներից մեկը Բունդեսլիգայից հետո անգլիական խաղաոճին արագ հարմարվելու կարողությունն է: «Թեև Մխիթքարյանի ներկայիս մարզավիճակն ապացուցում է նրա գերազանց ֆուտբոլիստ լինելը, առավել քան գովելի է նաև այն փաստը, որ նա պահում է հանգուցյալ հորը տված խոստումը»,- գրում է պարբերականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |