Sports.ru-ն ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցանկն է կազմել20 սեպտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Sports.ru-ն կազմել է ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցուցակը, որտեղ ներառված են ոչ միայն գործող ֆուտբոլիստներ, այլ նաև մարզիչներ, ակումբների նախագահներ և սեփականատարեր: Նրանցից յուրաքանչյուրի մասին որոշ տեղեկություններ են ներկայացվում: Գործող ֆուտբոլիստներից ռուսական կայքի ցանկում են հայտնվել Հայաստանի հավաքականի և ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, նույն «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, «ՍԿԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը: Ցուցակում են նաև «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը, «Ռուբինի» ավագ մարզիչ Իվան Դանիլյանցը, «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ այն հայերը, որոնք մեծ դերակատարություն ունեն ռուսական ֆուտբոլային ակումբներում: Նրանց թվում են. Արամ Գաբրելյանովը, որը զբաղվում է «Արարատի» առաջ մղմամբ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին, որի իսկական ազգանունը Հարությունյանն է, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանը, ՌՖՄ Հսկիչ կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը, «Կրասնոդարի» կոմերցիոն տնօրեն, Արամ Ֆունդուկյանը, Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |