ՀՀ-ից ՌԴ 42.000 մարդ է տեղափոխվել «Հայրենակիցներ» ծրագրով

ՀՀ-ից ՌԴ 42.000 մարդ է տեղափոխվել «Հայրենակիցներ»  ծրագրով

PanARMENIAN.Net - 2007-2017 թթ. Հայաստանից ավելի քան 42.000 քաղաքացի է տեղափոխվել Ռուսաստան հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով:

Ըստ նախարարության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 584,9 հազար մարդ, որից 7,2%-ը Հայաստանի քաղաքացիներ են: ՀՀ քաղաքացիները ծրագրի ամենաակտիվ մասնակիցներն են Ուկրաինայի (38,8%), Ղազախստանի (20,6%), Ուզբեկստանի (12,1%), Մոլդովայի (8,5%) հետ մեկտեղ:

Կամավոր վերաբնակեցումն իրականացվում է 2007-ից գործող պետական ծրագրի շրջանակում, որով վերաբնակներին աջակցություն է ցուցաբերվում:

ՌԴ Հայրենակիցների վերաբնակեցման մասին պետական ծրագրով միայն 2017-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել 41.000 մարդ, մինչդեռ 2016-ի նույն ժամանակահատվածում վերադարձել էր 88.000 մարդ: Այդ մասին ասված է ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---