Հետազոտություն. Հայուհիների մեծ մասը չի ուզում սկեսուրի հետ ապրել![]() 21 սեպտեմբերի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայուհիների մեծամասնությունը չի ցանկանում սկեսուրի հետ ապրել: Այդ են վկայում 2017թ-ին իրականացված «Սկեսուրների դերակատարումը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» և «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունները: Հետազոտություններն իրականացրել են Հայաստանի 4 մարզում՝ Արագածոտն, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք: Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը ասում է, որ հանրության հետ աշխատանքի արդյունքում փորձում են ձևավորել միջավայր, որտեղ աղջիկներն ու տղաները կծնվեն ու կարժևորվեն հավասար: Ըստ բանախոսի` հատուկ մշակված մոդուլի միջոցով թիրախավորվում է 3 հիմնական ուղղություն՝ գենդերային կարծրատիպեր, դերային ծնողավարություն և բռնություն: Հարցվողների մեծամասնությունն ապրել է սկեսուրների հետ, և հիշելով իրենց կյանքը՝ շատերը համարում են, որ մեծ սխալ են գործել: Հարցվողները պատմել են սկեսուրների կողմից ակնհայտ ճնշումների և հալածանքների մասին, գրում է «Ա1+-ը»: «5 տարի ես երեխա չեմ ունեցել…առաջինը 5 ու կես ամսական վիժել եմ զույգ երեխա: Եկել եմ տուն և իմ մահճակալի մոտ մանկասայլակ էր դրած: Ի՞նչ ա դա նշանակում: Ոզում էին ինձ ցավ պատճառել: Նենց աղի արցունքներ եմ թափել 5 տարվա մեջ, որ ես երեխա չեմ ունեցել, որ էդքան ջուր, որ լցվի իրենց վրա՝ ազգովի կխեղդվեն»,-պատմել է հետազոտության մասնակիցներից մեկը։ Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանի խոսքով` վիճակագրությունը բարելավվել է, բայց նորմայից հեռու է: «Կառավարության կամքը կարևոր է, սակայն նույնիսկ ծնելիությունը բարձրացնելով հարցը չի լուծվի, այլ խնդիրը մեզանում գենդերային անհավասարության և խտրականության մեջ է»: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է նվազեցնել սեռային անհավասարությունը։ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը քառամյա է և կշարունակվի մինչ 2019 թվականը: Ծրագիրն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված խնդիրներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |