ՀՀ-ում գոլֆ խաղացողներ կան. Մեկ տարում նրանց թիվն աճել է 73%-ով![]() 21 սեպտեմբերի 2017 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գլխավորում է եվրոպական երկրների ցուցակը՝ ըստ մեկ տարվա ընթացքում գոլֆ խաղացողների քանակի աճի: Մասնավորապես, 2016-ին մեր երկրում եղել է 130 գրանցված գոլֆ խաղացող՝ նախորդ տարվա 75-ի դիմաց. աճը կազմել է 73.33%: Վերջին հետազոտություններից մեկում նշվում է, որ այս տարի ավելի վաղ Հայաստանի գոլֆի ֆեդերացիան դարձել է R&A-ի` Գոլֆի միջազգային ասոցիացիայի 151-րդ լիցենզավորված անդամը, ինչի շնորհիվ հետաքրքրությունն այս սպորտաձևի հանդեպ բազմակի ավելացել է: Նշվում է նաև, որ ՀՀ-ում գրանցված գոլֆով զբաղվողների 62%-ը տղամարդիկ են, 23%-ը՝ պատանիներ, և միայն 15%-ը՝ կանայք: Մեծ Բրիտանիան շարունակում է գլխավորել աղյուսակն՝ ըստ գոլֆի տարածվածության և ակումբների ու դպրոցների ամենամեծ թվով: Եվրոպայում գոլֆով զբաղվող 4.1 մլն գրանցված մարզիկ կա. ընդհանուր բնակչության 0.9%-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |