Մովսես Հակոբյանը՝ հողեր հանձնելու մասին. «Նման տարածքներ չգիտեմ»![]() 21 սեպտեմբերի 2017 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի որևէ տարածքի վրա պաշտպանության համակարգի խաթարումը լուրջ անվտանգության սպառնալիք կստեղծի Արցախի Հանրապետության համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը: Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»,-ասել է Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ: Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ տարածքների մասին է խոսում ՀՀ ԱԳ նախարարը, պնդելով, որ հանձնվելու են այն տարածքները, որոնք անվտանգությանը սպառնալքի չեն ներկայացնում՝ Մովսես Հակոբյանն ասել է. «Ես նման տարածքներ չգիտեմ դեռ», հայտնում է Aysor.am-ը: Այն հարցին, թե արդյոք բանակը կընդդիմանա տարածքների հանձնմանը, Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Բանակը կատարելու է այն, ինչ որոշի քաղաքական իշխանությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |