Արցախ այցելած ԱՄՆ կոնգրեսականները կարող են հայտնվել Բաքվի «սև ցուցակում»![]() 21 սեպտեմբերի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենք Փալոունի և Թուլսի Գեբըրդի Արցախ այցելության կապակցությամբ: Սեպտեմբերի 20-ին Արցախ են ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունը և Թուլսի Գեբըրդը՝ ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) համանախագահ Էնթոնի Բարսամյանի և «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ կառույցի տնօրեն Մարիա Միհրանյանի ուղեկցությամբ: «Հետաքննվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենք Փալոունի և Թուլսի Գեբըրդի Ադրբեջանի գրավյալ տարածքներ ապօրինի այցը: Հետաքննության ավարտին նրանց հանդեպ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նա ասել է, թե այդ մարդիկ, որոնք «ներկայացել են որպես ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, արդեն երկար ժամանակ է ֆինանսավորվում են ԱՄՆ հայկական լոբբիի և Հայաստանի կողմից և ամբողջությամբ կախված են ԱՄՆ հայկական լոբբից»: Արցախում Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի և Արցախի իշխանությունների միջև համագործակցության ձևավորված ավանդույթներին և գոհունակություն հայտնել Արցախում տարեցտարի նկատվող քաղաքական, տնտեսական և սոցիալական առաջընթացի կապակցությամբ: Կոնգրեսական Թուլսի Գեբըրդը, խոսելով Արցախ կատարած իր առաջին այցի մասին, ընդգծել է, որ որպես նախկին զինվորական քաջ գիտակցում է պատերազմի մեջ գտնվող ժողովուրդների կողմից խաղաղության ընկալման արժեքը և, որպես իշխանության ներկայացուցիչ, հետագայում ևս շարունակելու է աջակցել արցախցիների արդար պահանջին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |