Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-ները քրդերին անկախության հանրաքվեից հրաժարվելու կոչ են արել![]() 21 սեպտեմբերի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն կոչ են արել Իրաքյան Քրդստանի իշխանություններին հրաժարվել անկախության հանրաքվեից Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 72-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ավարտին: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը: «Նախարարները սատարում են Իրաքի տարածքային ամբոջականությանը և մտահոգված են նրանով, որ հանրաքվեն վտանգում է Իրաքի նվաճումներն ԻՊ դեմ պայքարում, այն հակասահմանադրական է և կարող է նոր բախումներ հրահրել տարածաշրջանում: Կողմերը որոշել են դիմել Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հանրաքվեից: Նախարարները համաձայնել են քննարկել համակարգված պատասխան միջոցների ընդունման հարցը»,-ասվում է նախարարների հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին: Կողմերը նշել են, որ կառուցողական երկխոսությունն իրաքյան սահմանադրության շրջանակում Բաղդադի և Էրբիլի միջև խնդիրնեի լուծման միակ ուղին է՝ կարևորելով Թուրքիայի և Իրանի աջակցությունը, և, հաստատելով, որ հարկավոր են համակարգված միջազգային ջանքեր՝ համոզելու համար Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը չեղարկել հանրաքվեն: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |