Վարչապետ. Դպրոցներում ռուսերենի խորացված ուսուցման հանձնարարական չի տրվել21 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել: «Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել», - Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը, թե հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանն արձագանքել է. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Ընթերցեք նաև.Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը. Ինչ է առաջարկում ԿԳՆ-ն Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |