Թիլերսոն. Իրանը սպառնում է կայունությանը Մերձավոր Արևելքում![]() 21 սեպտեմբերի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանը միջազգային միջնորդների վեցյակի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո էլ շարունակում է սպառնալ կայունությանը Մերձավոր Արևելքում: «Ցավոք, Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո մենք տեսանք ինչ ասես, բացի Մերձավոր Արևելքի կայունացումից ու խաղաղությունից»,-ասել է Թիլերսոնը մամուլի ասուլիսում: Որպես անկայունության օրինակ Թիլերսոնը նշել է, որ Իրանը շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որը «բռնություն է բերել իր ժողովրդին», գրում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, ըստ պետքարտուղարի, Իրանը «չարանենգ կիբերգործունեությամբ է զբաղվում»: Նա հավելել է, որ Իրանն ակտիվորեն մշակում և փորձարկում է բալիստիկ հրթիռներ՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |