Եվրոպայում վաճառքի է հանվել վարդագույն Samsung Galaxy S8-ը![]() 21 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը սկսել է վարդագույն Galaxy S8 սմարթֆոնի վաճառքը Եվրոպայում: Սկզբում վարդագույն սմարթֆոնը վաճառքի հանվեց Թայվանում, իսկ հետո այն կարելի էր գնել Հյուսիսային Ամերիկայում: Այժմ դա հնարավոր կլինի նաև եվրոպական երկրներում: Վարդագույն Samsung Galaxy S8-ի գինը մոտ 599 եվրո կլինի: Դեռևս ընդունվում են նախնական պատվերներ, իսկ առաքումների ժամկետը չի նշվում: Samsung Galaxy S8-ը վաճառքի էր հանվել 2017-ի մարտին: Samsung-ի ֆաբլետի նոր սերնդի սարքն ունի 6,3-դյույմանոց էկրան, ավանդական S Pen կառուցվածք, ինչպես նաև կորեական բրենդի պատմության մեջ առաջին կրկնակի տեսախցիկը:2016-ի Samsung Galaxy Note 7 մոդելը տապալվեց աշխարհում մարտկոցի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |