Մոսկվայից Գյումրի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել. Ուղևորներից մեկը ծխել է22 սեպտեմբերի 2017 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայից Գյումրի թռչող «Պոբեդա» ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում՝ ծխող ուղևորի պատճառով: Բանն այն է, որ ծխող ուղևորը հրաժարվել է ենթարկվել բորտուղեկցորդների պահանջներին և հանգցնել ծխախոտը, գրում է rbc.ru: Հունիսի վերջին ավիաընկերությունը նախազգուշացրել էր, որ օդանավերը ստիպված կլինեն արտահերթ վայրէջք կատարել, եթե օդանավում ծխելու դեպքեր գրանցվեն։ «Քանի որ օդանավում ծխելու դեպքերը հաճախակի են դարձել, մենք որոշում ենք կայացրել խստացնել ծխող ուղևորների դեմ պայքարի միջոցառումները՝ հիմա ծխող ուղևորներ հայտնաբերելու դեպքում հարկադիր վայրէջք կկատարվի մոտակա հասանելի օդանավակայանում»,- ասել է ընկերության ղեկավար Անդրեյ Կալմիկովը։ Նա ընդգծել էր, որ ուղևորին, ում պատճառով որևէ ինքնաթիռ ստիպված կլինի հարկադիր վայրէջք կատարել, կիջեցնեն ինքնաթիռից, ինչպես նաև նրանից կգանձեն հարկադիր վայրէջքի հետևանքով առաջացած բոլոր հավելյալ ծախսերը։ Նմանատիպ դեպք էր գրանցվել նաև հուլիսին՝ Սանկտ–Պետերբուրգ–Մախաչկալա չվերթը կատարող ինքնաթիռում։ Այդ ժամանակ ինքնթնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |