Հյուսիսային Կորեան սպառնում է ջրածնային ռումբ փորձարկել Խաղաղ օվկիանոսում

Հյուսիսային Կորեան սպառնում է ջրածնային ռումբ փորձարկել Խաղաղ օվկիանոսում

PanARMENIAN.Net - Փհենյանը կարող է ջրածնային ռումբի փորձարկումներ անցկացնել Խաղաղ օվկիանոսում: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոն:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունների, ՀԿԺՀ ԱԳ նախարարն ասել է. «Դա կարող է ջրածնային ռումբի ամենահզոր պայթյունը լինել Խաղաղ օվկիանոսում»:

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ իրեն հայտնի չեն Փհենյանի հաջորդ քայլերը, քանի որ նման որոշումները Կիմ Չեն Ինն է կայացնում, հայտնում է Deutsche Welle-ն հարավկորեական Yonhap գործակալության վրա հղումով:

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Թրամփը ՄԱԿ ԳՎ ամբիոնից «լիակատար ոչնչացմամբ» է սպառնացել Հյուսիսային Կորեային, իսկ այդ երկրի առաջնորդին «հրթիռով ինքնասպան անվանել, որը կատարում է իրեն և իր ռեժիմը ոչնչացնելու առաքելություն»:

Սեպտեմբերի 3-ին Փհենյանը հայտարարեց ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---