Ադրբեջանում օլիգարխի մեծ ընկերությունը լուծարվում է22 սեպտեմբերի 2017 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում փակվում է Aznar ՓԲԸ-ն, որի հիմնական բաժնետերն օլիգարխ Ֆարհադ Ահմեդովն է, որը 2012-ին նաև ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի նախագահն է եղել: Հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Aznar ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովը: Օրակարգում են ընկերության լուծարման, լուծարման հանձնաժողովի ստեղծման և դրա հետ կապված համապատասխան միջոցառումների անցկացումը, գրում է ԱՊԱ-ն ընկերության հայտարարության վրա հղումով: Ձեռնարկությունն աշխատում էր 1969թ., որի արտադրած հյութերն առաքվում էին ԽՍՀՄ հանրապետություններ: 2006-ին գործարար Ահմեդովը գնեց գործարանը, միջոցներ ներդրեց, նոր նռան այգիներ տնկեց: Այն ժամանակ էլ ստեղծվեց Grante բրենդը, իսկ այդ անվան տակ արտադրվող նռան հյութը միջազգային մրցանակներ ստացավ: Սեպտեմբերի 20-ին 6 օտարերկրյա ընկերություն հայտարարեց Ադրբեջանում իրենց բաժանմունքների և դուստր ձեռնարկությունների լուծարման մասին: Բոլոր այդ ընկերությունները բացվել էին 2013-2016թթ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |