Փարիզի Նորաձևության տան պատերին Հայաստանի հին կանգառների լուսանկարներն են![]() 22 սեպտեմբերի 2017 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 1997/2001թթ. հասարակական տրանսպորտի կանգառների լուսանկարները զարդարում են շվեյցարացի դիզայների և Artis բրենդի սեփականատեր Ալբերտ Կրիմլերի Փարիզում գտնվող նորաձևության տան պատերը: Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրուցյում Ալբերտ Կրիմլերը, որն արվեստի գործերի գիտակ է և կոլեկցիոներ, պատմել է, թե ինչպես են հայտնվել գերմանացի լուսանկարիչ Ուրսուլա Շուլց-Դորնբուրգի լուսանկարները: «Նա ճամփորդում էր Հայաստանով և ավտոբուսի կանգառների 46 լուսանկար է արել, մարդկանցով և առանց նրանց»,-ասել է Կրիմլերը, գրում է Rusarminfo-ն: Շվեյցարացի դիզայների հավաքածուում կան Լուորենս Վայների, Յանա Համիլտոն Ֆինլեյի և այլոց նկարները: Artis բրենդի երկրպագուներից են Անջելինա Ջոլին, Ամալ Քլունին, Մոնակոյի դքսուհին, Սյուզեն Սարանդոնը, Սարա Ջեսիկա Փարքերը, նույնիսկ Քոնդոլիզա Ռայսը: 2004-ին Հայաստանի Փարաքարի ավտոբուսի կանգառում կնոջ և երեխայի լուսանկարի համար Ուրսուլա Շուլց-Դորնբուրգը 2016-ին ստացել է կանադական Aimia 2016-ի գլխավոր մրցանակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |