Լարի Գագոսյանի խոսքերը՝ Forbes-ի աշխարհի ամենահարուստ 100 գործարարի մեջբերումների ցանկում22 սեպտեմբերի 2017 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ, Gagosian Gallery պատկերասրահների ցանցի հիմնադիր Լարի Գագոսյանի արտահայտություններն ընդգրկվել են Forbes-ի աշխարհի ամենահարուստ 100 գործարարից մեջբերումների ցանկում: Նրա հետ նույն ցանկում են Ուորեն Բաֆեթը, Բիլլ Գեյթսը, Թեդ Թըրները և այլոք: Մասնավորապես Forbes-ի էջերում ներկայացվել են միլիարդատեր Սի Նյուհաուսի հետ կապված Գագոսյանի հիշողությունները, գրում է Sputnik Արմենիան: «Միլիարդատեր Սի Նյուհաուսը որոշել էր գնել Ռոյ Լիխտենշտեյնի «Ալլոհա» նկարը, որի արժեքը $1 մլն էր: Այն ժամանակ եզակի կտավներ այդպիսի գին ունեին: Ես առաջարկեցի նրան գնել և չեկով վճարել: Սին, որը միլիարդատեր էր, ասաց, որ 1 մլն-ի անդորրագիր չի դուրս գրի, այլ ամեն ամիս 100.000-ական դոլար կվճարի: Երբ ես հարցրեցի, թե ինչու է այդպես վարվում, նա պատասխանեց. «Չեմ ուզում, որ կարծեն, թե այդ գումարը հեշտ է վաստակել»: Ինձ համար դա կարևոր դաս եղավ: Իսկ այսօր «Ալլոհայի» գինը ավելի քան 100 մլն դոլար է»,-ասել է Գագոսյանը: Լարի Գագոսյանը ծնվել է 1945-ին Լոս Անջելեսում, նրա պապն ու տատը Հայաստանից էին: Գագոսյանը սովորել է Կալիֆորնիայի համալսարանի անգլերեն և ամերիկյան գրականության բաժնում: Իր կարիերան Լարրին սկսել է Կալիֆորնիայի համալսարանի մոտ պաստառներ վաճառելուց, իսկ արդեն 1976-ին բացել է սեփական պատկերասրահը: 1979-ին նա տեղափոխվել է Նյու Յորք, ավելի ուշ ծանոթացել է հայտնի արտ-դիլլեր Լեո Կաստելլիի հետ, որից շատ բան է սովորել և որին իր ուսուցիչն է համարում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |