Ալեքսիս Օհանյանը խոստացել է դստերը Հայաստան բերել22 սեպտեմբերի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Reddit սոցցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը խոստացել է նորածին դստերը՝ Օլիմպիային, Հայաստան բերել: Այդ մասին նա գրառում է կատարել Instagram-ում: Օհանյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը: «Ազատ Խորհրդային Միությունից 1991-ից ի վեր: Մեր փոքր երկիրը ձգտում է զարգացման, ուր փոքրիկն անպայման մի օր կայցելի»,-գրել է նա: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում: Օհանյանը նաև հրապարակել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ժամանակին իր ունեցած ելույթի լուսանկարը՝ հայկական պատվիրակության համար նախատեսված հատվածում: Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ: Մինչդեռ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին աղջիկն արդեն բավականին մեծ ճանաչում ունի Instagram-ում, նա մի քանի օրում մոտ 50.000 հետևորդ է հավաքել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |